ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.10.2018 12:10
Դժբախտ պատահար
Ս.թ. հոկտեմբերի 23–ին ժամը12:30-ի սահմաններում Մարտակերտի շրջանի բնակիչ, 1985թ.ծնված Վ. Օ-ն նույն շրջանի Վանք գյուղի վարչական տարածքի «Ծովին քար» կոչվող տեղամասի հարակից անտառում փայտի մթերման աշխատանքներ իրականացնելիս, նրանից քիչ հեռավորության վրա կայանված իրեն պատկանող «ԴՏ-75» թրթուռավոր տրակտորը հանկարծակի բաց է ընկել թեք լանջից ու հարվածել նրան:
Դժբախտ պատահարի հետևանքով Վ. Օ-ն ստացել է մարմնական վնասվածքներ։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը։