ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.05.2020 11:39
Դաստակների շրջանում քերծվածքներ է առաջացրել
Մայիսի 2-ին ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչության հերթապահ մասից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին այն մասին, որ դատապարտյալ 1995թ.ծնված Ա. Բ.-ն բաժակի բռնակով ձեռքերի դաստակների շրջաններում քերծվածքներ է առաջացրել:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ Ա. Բ.-ն նույն օրը ժամը 01:00-ից 02:00-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ոստիկանության քննչական մեկուսարանի խցում բաժակի բռնակով քերծվածքներ է առաջացրել ձեռքերի նախաբազկի շրջաններում:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն: