ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.06.2019 14:28
ԳՈՒՅՔԻ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՈՉՆՉԱՑՈՒՄ
Ս.թ. հունիսի 5-ին ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի ծառայողը զեկուցագիր է ներկայացրել Հադրութի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում, Հադրութի շրջանի բնակիչ, 1977թ.ծնված Ա. Գ-ն դիտավորությամբ հրկիզել է Նորաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող հողատարածքում, Հադրութի շրջանի բնակիչ,1956թ.ծնված Մ. Գ-ի կողմից ցանված գարու դաշտը, ինչի հետևանքով նշված դաշտը մասսամբ այրվել է:
Վնասի չափը և դեպքի մանրամասները ճշտվում են:
Ա. Գ-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: