ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.11.2019 18:17
Գումարը վերադարձվել է տիրոջը
Երեկ՝ նոյեմբերի 21-ին, հայտարարություն էինք տարածել, որ 2019թ. նոյեմբերի 19-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի պարեկապահակետային ծառայության ծառայողը Ստեփանակերտում գումար է գտել:
Քաղաքացիների զանգերի և իրականացված ճշտումների արդյունքում պարզվել է, որ գումարը պատկանում է Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Հասմիկ Մկրտչյանին:
Գումարը գտնող ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի պարեկապահակետային ծառայության ծառայողներ` Վաչագան Դադալյանը և Վլադիմիր Ծատրյանն անձամբ են այն փոխանցել տիրոջը: