Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 29.03.2024 Արխիվ

16.03.2015 16:48

Գողություններ

Մարտի 14-ին ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն վիճաբանության համար բերման ենթարկված` Հեքիմյան փողոցի թիվ 8 շենքի N բնակարանի բնակիչ, 1990թ. ծնված Ա. Ա-ի շուրջ տարված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ վերջինս մարտի 13-ին գողացել է նույն փողոցի թիվ 10 շենքի N բնակարանի բնակիչ, 1991թ. ծնված Հ. Գ-ին պատկանող «Այֆոն» բջջային հեռախոսը:

Գողոնն առգրավված է:

****

Մարտի 14-ին  Ստեփանակերտ քաղաքի Մարտունու փողոցի N տան բնակիչ, 1941թ. ծնված Լ. Գ-ն ոստիկանության Ասկերանի շրջբաժին է դիմել այն մասին, որ ս.թ. փետրվար ամսվա վերջից մինչև մարտի 14-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը Խնածախ գյուղի վարչական տարածքի «Ջամիլու» կոչվող տեղամասից գողացել է իրեն պատկանող էլեկտրասղոցը:

   ****

Մարտի 14-ին Քաշաթաղի շրջանի Զոլաքար գյուղի բնակիչ, 1962թ. ծնված Մ. Ա-ն ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ 2014թ. հոկտեմբերի 7-ից մինչև ս.թ. մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձինք իր տնից գողացել են ավտոպահեստամասեր և 20 լիտր դիզվառելիք:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը ս.թ. հունվարի 30-ին` ժամը 12:00-ի սահմաններում, կատարել են համագյուղացի` 1996թ. ծնված Բ. Մ-ն և Վաղազին գյուղի բնակիչ, 1997թ. ծնված Ս. Մ-ն` պատճառելով 90.000 ՀՀ դրամի վնաս:

Ս. Մ-ի շուրջ տարված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ վերջինս մարտի 5-ին` ժամը 19:00-ի սահմաններում, Վաղազին գյուղի հարակից արոտավայրից գողացել է Արտաշավի գյուղի բնակիչ, 1987թ. ծնված Ա. Ա-ին պատկանող 2 գլուխ խոշոր եղջերավոր անասունները: