ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.11.2017 16:52
Գողությունը կատարել է համագյուղացին
Նոյեմբերի 2-ին ԱՀ Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի բնակիչ 1989թ. ծնված Մ.Գ-ն դիմել է այն մասին, որ ս.թ. հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը իրենց տան կից շինությունից գողացել է իրեն պատկանող «Չեմպիոն» տեսակի բենզասղոցը, որից բացակայում է սղոցող մասը:
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը հոկտեմբերի 30-ին կատարել է նույն գյուղի բնակիչ 1979թ. ծնված Ի.Մ-ն: