ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.09.2014 17:45
Գողությունը կանխվեց
Սեպտեմբերի 22-ին Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցի թիվ 4ա շենքի N բնակարանի բնակիչ, 1960թ. ծնված Ա. Խ-ն հեռախոսով ոստիկանության Ասկերանի շրջբաժին է հաղորդել այն մասին, որ Խրամորթ գյուղի վարչական տարածքում գտնվող` իրեն պատկանող նռան այգուց գողություն է կատարվում:
Ոստիկանության շրջբաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Ա. Խ-ին պատկանող նռան այգում գողություն կատարելու պահին հայտնաբերել և բերման են ենթարկել Սզնեք գյուղի բնակիչ, 1962թ. ծնված Ս. Հ-ին և Հարավ գյուղի բնակիչ, 2000թ. ծնված Ն. Հ-ին, որոնց մոտ առկա էր 9 կգ նուռ: