ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.06.2014 15:56
Գողությունը բացահայտվել է
Հունիսի 8-ին Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցի թիվ 4 շենքի N բնակարանի բնակիչ, 1984թ. ծնված Վ. Մ-ն ոստիկանության քաղվարչության հերթապահ մաս է դիմել այն մասին, որ հունիսի 4-ի ժամը 13:00-ից մինչև հունիսի 8-ի ժամը 11:00-ն ընկած ժամանակահատվածում, նույն փողոցի թիվ 74 հասցեում տեղակայված իրեն պատկանող կիսակառույց շինության տարածքից անհայտ անձինք գողացել են 12 մմ տրամագծի 4 մետր երկարության 10 հատ ամրան:
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Գևորգ Չաուշի փողոցի N տան բնակիչ, 1970թ. ծնված, նախկինում դատված Ա. Պ-ն:
Գողոնն առգրավված է: