ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.06.2015 15:47
Գողությունը բացահայտվել է տաք հետքերով
Հունիսի 13-ին Ստեփանակերտ քաղաքի Պարսեղովի փողոցի 4-րդ շենքի N բնակարանի բնակչուհի, 1978թ. ծնված Լ. Մ-ն դիմել է ոստիկանության քաղվարչություն այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, Կամոյի փողոցում գտնվող՝ իրեն պատկանող հագուստի խանութից ոմն Ռուզաննա գողացել է 45.000 դրամի համարժեք հագուստներ:
Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողների կողմից տաք հետքերով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Հարությունյան 1-ին նրբանցքի N տան բնակչուհի, 1975թ. ծնված Ռուզաննա Ն-ն և նրա դուստր՝ 2005թ. ծնված Լ. Ն-ն:
Գողոնն առգրավված է: