ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.11.2016 17:28
Գողություն՝ վարսավիրանոցից
Նոյեմբերի 8-ին Ասկերանի շրջանի Իվանյան գյուղի բնակիչ, 1988թ. ծնված Ա. Ա-ն ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ նոյեմբերի 7-ի ժամը 19:00-ից մինչև նոյեմբերի 8-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը, պատուհանի ապակին կոտրելով, մուտք է գործել Իվանյան գյուղում տեղակայված՝ իր կողմից օգտագործվող վարսավիրանոց և գողացել մազեր կտրելու 2 սարք, 1 էլեկտրական վարսահարդար, 1 էլեկտրական ջեռուցիչ, 1 մկրատ և 1 «Նետբուք» տեսակի համակարգիչ:
Վնասի չափը ճշտվում է: