ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.06.2015 16:14
Գողություն՝ վանքից
Հունիսի 22-ին Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի բնակիչ, 1966թ. ծնված Մ. Ե-ն ոստիկանության շրջբաժնի հերթապահ մաս է հաղորդել այն մասին, որ Տոնաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող «Երից Մանկանց» վանքից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ ս.թ. մայիսի 25-ից մինչև հունիսի 21-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձինք նշված վանքից գողացել են 274 մետր պլաստմասե խողովակներ` պատճառելով համայնքին զգալի չափի նյութական վնաս: