ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.05.2018 12:48
Գողություն՝ սկեսրայրի տնից
Մայիսի 16-ին Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի բնակիչ՝ 1962թ. ծնված Կ.Գ-ն, դիմել է ոստիկանության Մարտունու շրջանային բաժին այն մասին, որ ապրիլի 15-ից մինչև մայիսի 16-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը իր տան ննջասենյակից գաղտնի հափշտակել է 100.000 դրամ և 10.000 ՌԴ ռուբլի:
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն գյուղի բնակչուհի՝ 1991թ. ծնված Հ.Գ-ն ապրիլի 15-ին, 23-ին և 30-ին ներկայանալով իր ամուսնու հոր` Կ.Գ-ի տուն, պարբերաբար ննջասենյակից գողացել է նշված գումարները: