ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.09.2019 12:18
Գողություն՝ մայրաքաղաքում
Սեպտեմբերի 23-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1965թ.ծնված Ս. Ծ.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ մայրաքաղաքի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 29 հասցեում տեղակայված մթերային խանութից գողություն է կատարվել:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ սեպտեմբերի 22-ին, ժամը 21:00-ից մինչև սեպտեմբերի 23-ի ժամը 08:35-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, մեխանիկական ներգործությամբ պատուհանը ջարդելու եղանակով մուտք է գործել նշված հասցեում տեղակայված մթերային խանութ և գողացել 3 հատ 2լ տարողությամբ «Կոկա-կոլա» տեսակի հյութ, 4 հատ բնական հյութ, 3 հատ յոգուրտ, 25 հատ տարբեր տեսակի շոկոլադ, 10 հատ «Կիթ-կաթ», 1կգ «Կրուասան » և 20 հատ մաստակ:
Վնասի չափը պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: