ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.07.2018 12:40
Գողություն՝ խանութից
Հուլիսի 3-ին Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի բնակիչ՝ 1989թ. ծնված Գ. Ա-ն, ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ իր խանութից գողություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հուլիսի 2-ի ժամը 23:00-ից մինչև հուլիսի 3-ի ժամը 06:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք մեխանիկական ներգործությամբ բացել են Մատաղիս գյուղում տեղակայված Գ. Ա-ին կողմից օգտագործվող խանութի մետաղյա դուռը և գաղտնի հափշտակել 110 տուփ տարբեր տեսակի ծխախոտներ և 90.000 դրամ գումար՝ պատճառելով ընդհանուր 150.000 դրամի նյութական վնաս: