ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.07.2018 12:24
Գողություն՝ ավտոտնակից
Հուլիսի 21-ին ժամը 10:30-ին Հադրութի շրջանի Ազոխ գյուղի բնակիչ 1987թ. ծնված Ռ. Ա-ն դիմել է ոստիկանության Հադրութի շրջանային բաժին այն մասին, որ հուլիսի 20-ից մինչև 21-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը պատուհանի ապակին ջարդելու միջոցով ապօրինի մուտք է գործել նույն գյուղում տեղակայված իրեն պատկանող ավտոտնակը և գաղտնի հափշտակել 1 հատ եռակցման սարք, 1 հատ էլեկտրական մետաղահատ, 1 հատ օդամղիչ պոմպ և ավտոմեքենայի վերանորոգման համար նախատեսված այլ գործիքներ: