ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
Գողություն՝ առևտրի սրահից
Մարտի 7-ին Մարտակերտ քաղաքի բնակիչ՝ 1937թ. ծնված Ռ.Օ-ն դիմել է այն մասին, որ անհայտ անձը Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկների 58 հասցեում տեղակայված իրեն պատկանող առևտրի սրահի հետևի փայտյա դռան ձգանը չպարզված հանգամանքներում բացելու միջոցով մուտք է գործել խանութ և գողացել 28 հատ 500 և 10 հատ 1000 դրամանոց լիցքավորման քարտ, 6 տուփ «Արարատ» տեսակի ծխախոտ ու 40 800 դրամ կանխիկ գումար:
ԱՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողների և ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է նույն քաղաքի բնակիչ՝ 2000թ. ծնված Գ.Պ-ն: