ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.10.2015 16:23
Գողություն՝ ամառանոցից
Հոկտեմբերի 5-ին Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 18 շենքի N բնակարանի բնակիչ, 1947թ. ծնված Բ. Պ-ն ոստիկանության Ասկերանի շրջբաժին է դիմել այն մասին, որ անհայտ անձինք հոկտեմբերի 4-ի ժամը 19:30-ից մինչև հոկտեմբերի 5-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում, Դաշուշեն գյուղի տարածքում տեղակայված՝ իրեն պատկանող ամառանոցից գողացել են էլեկտրական մետաղահատ սարք և բենզասղոց:
Վնասի չափը պարզվում է: