ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.04.2018 12:39
Գողություն՝ «ՎԱԶ-2121» ավտոմեքենայի բաքից
Ապրիլի 5-ին Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ՝ 1966թ. ծնված Ա.Խ-ն դիմել է ոստիկանության Մարտունու շրջանային բաժին այն մասին, որ ապրիլի 2-ին ժամը 01:20-ից մինչև 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը տան բակում կայանված իրեն պատկանող «ՎԱԶ-2121» ավտոմեքենայի բաքից գողացել է մոտ 20 լիտր բենզին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հանցագործությունը ապրիլի 2-ին ժամը 04:40-ի սահմաններում կատարել է նույն քաղաքի բնակիչ՝ 1966թ. ծնված Լ.Գ-ն: