ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.12.2018 10:06
Գողություն
Ս.թ.նոյեմբերի 30-ին Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1981թ.ծնված Ա. Մ-ն հաղորդել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ իրեն պատկանող խանութից գողություն է կատարվել:
ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 00:30-ի սահմաններում անհայտ անձը չպարզված եղանակով դուռը բացելու միջոցով մուտք է գործել Մարտակերտ քաղաքում տեղակայված Ա. Մ-ին պատկանող խանութ և գողացել տարբեր տեսակի բջջային հեռախոսներ:
Վնասի չափը պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը: