Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 25.04.2024 Արխիվ

25.08.2014 12:39

Գողություն

Օգոստոսի 23-ին Ստեփանակերտ քաղաքի Մամիկոնյան փողոցի թիվ 17 շենքի N բնակարանի բնակչուհի, 1965թ. ծնված Լ.Գ-ն («Սասունցի Դավիթ» ԱԿ ռեստորանի մատուցողուհի) ոստիկանության Ասկերանի շրջբաժնի հերթապահ մաս հաղորդել է այն մասին, որ նշված ռեստորանից գողություն է կատարվել:

Պարզվել է, որ օգոստոսի 22-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Հադրութի շրջանի Կարմրակուճ գյուղի բնակչուհի, 1988թ. ծնված Ս. Ա-ն նշված ռեստորանի առանձնացված սենյակում Մարտակերտի  շրջանի Կոճողոտ գյուղի բնակիչ, 1988թ. ծնված Ն.Ս-ի  տաբատի գրպանից գողացել է 94.000 դրամ և 1000 ՌԴ ռուբլի:

Նույն օրը հաղորդում է ստացվել նաև Ասկերան քաղաքի Կամոյի փողոցի N տան բնակչուհի,  1964թ. ծնված Լ Դ-ից` իր տնից կատարված գողության մասին:

Պարզվել է, որ ժամը 10:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը մուտք է գործել Լ.Դ-ի տուն և գողացել 3000 դրամ, 4 կտոր ոսկյա և 6 կտոր արծաթյա զարդ:

Վնասի չափը պարզվում է:

               *  *  *

Օգոստոսի 23-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բնակչուհի, 1933թ. ծնված Ժ. Մ-ն  դիմել է ոստիկանության շրջբաժին այն մասին, որ ս.թ. օգոստոսի 22-ից մինչև օգոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը իր տան բակից գողացել է 30 լիտր տարողությամբ օղի թորելու կաթսան` պատճառելով 150.000 դրամի նյութական վնաս: