ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.10.2018 12:32
Գողություն
Ս.թ. սեպտեմբերի 28-ին տեղեկատվություն էինք տարածել Մարտունի քաղաքի մոտ գտնվող, Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի բնակիչ, Վ. Գ-ին պատկանող նռան այգուց անհայտ անձանց կողմից գողության փորձի մասին։
Ս.թ. սեպտեմբերի 29-ին ԱՀ ոստիկանության Մարտունու շրջբաժնի ծառայողները պարզել են , որ սեպտեմբերի 26-ին Մարտունի քաղաքի բնակիչներ՝ 2002թ. ծնված Շ. Մ-ն և 2003թ. ծնված Վ. Գ-ն, Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի բնակիչ, Վ. Գ-ին պատկանող նռան այգուց գողացել են 115 կգ նուռ և 12.600 դրամի դիմաց իրացրել Մարտունի քաղաքի բնակչուհի 1992թ.ծ նված Մ. Գ-ին։