ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.06.2018 10:13
Գողություն
Հունիսի 1-ին Ասկերան քաղաքի բնակչուհի՝ 1981թ. ծնված Ա.Բ-ն դիմել է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ մայիսի 31-ին ժամը 18:30-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, իր տնից անհայտ անձը գողացել է իրեն պատկանող «Սամսունգ» տեսակի պլանշետը:
Պարզվել է, որ մայիսի 31-ին ժամը 19:00-ի սահմաններում Ասկերան քաղաքի բնակիչ՝ 1988թ. ծնված Խ.Ա-ն տնային աշխատանքներում օգնելու նպատակով գտնվելով Ա.Բ-ի տանը՝ գողացել է վերջինիս պատկանող պլանշետը:
Գողոնը առգրավված է: