ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.12.2018 11:39
Գողություն
Ս.թ.դեկտեմբերի 23-ին ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ Մարտակերտի շրջանի բնակիչ, 1994թ.ծնված Հ.Պ.-ն ս.թ. ապրիլ ամսին Վանք գյուղի վարչական տարածքի 3-րդ հատվածի «Նարեշտար» կոչվող տեղամասում առանց թույլտվության` ապօրինի պահվող մեկ փողանի որսորդական հրացանով կրակել և սպանել է նույն շրջանի բնակիչ, 1980թ.ծնված
Վ. Պ-ին պատկանող ցուլիկը, ինչից հետո նույն շրջանի բնակիչ, 1995թ.ծնված Ն.Հ-ի հետ մշակել և 120 կգ. քաշով միսը վաճառել նույն շրջանի բնակիչ, 1977թ.ծնված Տ. Ջ-ին:
Վնասի չափը պարզվում է:
Հանցագործության գործիք հանդիսացող հրացանն առգրավված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: