ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.01.2016 15:49
Գողություն` մթերային խանութից
Հունվարի 13-ին Ասկերան քաղաքի Դանիելյան փողոցի N տան բնակիչ, 1958թ. ծնված Յու. Հ-ն հեռախոսով ոստիկանության շրջբաժնի հերթապահ մաս է հայտնել այն մասին, որ Իվանյան գյուղում տեղակայված՝ իր որդուն` 1982թ. ծնված Է. Հ-ին պատկանող մթերային խանութից գողություն է կատարվել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունվարի 13-ի գիշերը, անհայտ անձինք մուտքի դռան ապակին ջարդելու միջոցով մուտք են գործել նշված խանութ և գողացել բջջային 1 հեռախոս և տարբեր ապրանքներ` պատճառելով Է. Հ-ին 90.800 դրամի վնաս: