ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
31.08.2017 15:52
Գողություն` ճանապարհաշինարարական ավտոմեքենաներից
Օգոստոսի 30-ին ժամը 18.00-ին ԼՂՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի և ԼՂՀ ոստիկանության ՊՊՎ ծառայողների համատեղ ստուգմամբ պարզվել է, որ Մարտակերտի շրջանի Վերին-Հոռաթաղ գյուղի բնակիչներ` 2005թ. ծնված Ա. Գ-ն և 2009թ. ծնված Ն. Գ-ն, օգոստոսի 28-ին ժամը 18:00-ի սահմաններում ջարդել են գյուղում կայանված «Արցախուղի» ՓԲԸ Շահումյանի մասնաճյուղին պատկանող ավտոգրեյդերի դռան ապակին, էքսկավատորի դիմապակու մի մասը, ջարդել բաքի պտուտակն ու գետնին թափել 30 լիտր դիզվառելիք, «ՄԱԶ» ավտոմեքենայի բաքի կողպեքը ջարդելու միջոցով գողացել 20 լիտր դիզվառելիք, նույն ավտոմեքենայի սրահից գողացել արևային 1 ակնոց, 1 հասարակ ոսկեգույն խաչ, վնասել աջ դուռը ու ջարդել դիմացի հովացուցիչի երեսպատիչը: