ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.06.2018 12:18
Գողություն համագյուղացու տան նկուղից
Հունիսի 28-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզել են, որ նույն շրջանի Պատարա գյուղի բնակիչ՝ 1980թ. ծնված Ա.Ի-ն ս.թ. մարտ ամսվա սկզբներին չկողպված դռնով մուտք է գործել համագյուղացու` 1965թ. ծնված Մ.Գ-ի տան նկուղ և գողացել 4 մետր երկարությամբ փայտե 3 հենասյուն, 4 մետր երկարությամբ ցինկապատ 3 թիթեղ, որոնք օգտագործել է իր տան տանիքի վերանորոգման համար: