ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.12.2016 18:01
Գողություն խանութից և առանձնատնից
Դեկտեմբերի 2-ին Հադրութի շրջանի Մոխրենես գյուղի բնակիչ, 1955թ. ծնված Մ. Ա-ն ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 16:15-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը իր առանձնատնից գաղտնի հափշտակել է 80.000 դրամ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է համագյուղացի, 1999թ. ծնված Ա. Ա-ն:
Գողոնը մասամբ առգրավված է:
****
Դեկտեմբերի 3-ին Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 37ա շենքի մոտակայքից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության քաղվարչություն բերման է ենթարկվել Մաշտոցի փողոցի թիվ 5 շենքի N բնակարանի բնակիչ, 1977թ. ծնված Դ. Հ-ն, ում շուրջ տարված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ վերջինս Ազատամարտիկների փողոցում տեղակայված՝ Հակոբ Կամարի փողոցի N տան բնակիչ, 1962թ. ծնված Զ. Դ-ին պատկանող խանութից գողացել է «Միկրոմաքս» մոդելի 12.000 ՀՀ դրամ արժողությամբ և «Այֆոն-6» մոդելի 210.000 ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոսներ:
Գողոնն առգրավված է: