Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 23.04.2024 Արխիվ

11.08.2014 14:36

Գողություն, գողության փորձ

Օգոստոսի 9-ին Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղի բնակչուհի, 1978թ. ծնված  Ա. Հ-ն ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն է դիմել այն մասին, որ օգոստոսի 8-ի ժամը 17:30-ից մինչև օգոստոսի 9-ի ժամը 06:30-ն ընկած ժամանակահատվածում «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲ ընկերության վիրաբուժական բաժանմունքում որդուն` 2003թ. ծնված Կ. Հ-ին խնամելու ժամանակ անհայտ անձինք պահարանից կախված իր պայուսակից գողացել են 110.000 դրամ:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Քաշաթաղի շրջանի Ուռեկան գյուղի բնակչուհի, 1985թ. ծնված Հ. Թ-ն:

Գողոնը մասամբ առգրավված է:

 *  *  *

Օգոստոսի 10-ին Ասկերանի շրջանի  Ավետարանոց գյուղի բնակչուհի, 1966թ. ծնված Լ. Ե-ն ոստիկանության շրջբաժին է դիմել  այն մասին, որ օգոստոսի 9-ի գիշերը անհայտ անձինք չկողպված դռնով մուտք են գործել իր տան նկուղը և գողացել մեկ պարկ հաճար:

 Վնասի չափը պարզվում է:

*  *  *

Օգոստոսի 10-ին Ասկերանի շրջանի  Աստղաշեն գյուղի բնակիչ, 1978թ. ծնված  Է. Ս-ն  ոստիկանության շրջբաժին հաղորդել է այն մասին, որ իր եգիպտացորենի դաշտից գողություն է կատարվել:

Պարզվել է, որ նույն օրը` ժամը 09:00-ի սահմաններում, Այգեստան գյուղի անչափահաս բնակիչներ`2001թ. ծնված Ս. Ս-ն և 2002թ. ծնված  Մ. Ա-ն, նախնական համաձայնության գալով, Աստղաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող` Է. Ս-ին պատկանող դաշտից պոկել են 143 հատ եգիպտացորենի կողր, տեղափոխել դաշտից դուրս, սակայն, հանդիպելով Աստղաշեն գյուղի բնակիչ, 1988թ. ծնված Ա. Գ-ին,  իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել:

Գողոնն առգրավված է: