ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.02.2018 15:44
Գողություն` առևտրի սրահից
Փետրվարի 8-ին Հադրութի շրջանի Կարմրակուճ գյուղի բնակիչ` 1957թ. ծնված Վ.Ս-ն, ոստիկանության Հադրութի շրջանային բաժին դիմել է այն մասին, որ գյուղում գտնվող իրեն պատկանող սննդամթերքի խանութից գողություն է կատարվել:
Ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի ծառայողների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փետրվարի 7-ին ժամը 23:00-ի սահմաններում նույն գյուղի բնակիչ` 1983թ. ծնված Ս.Մ-ն պատուհանը մեխանիկական ներգործությամբ բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել նշված խանութ և գաղտնի հափշտակել տարբեր տեսակի սննդամթերք և կենցաղային պարագաներ: