Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 16.04.2024 Արխիվ

29.05.2017 16:17

Գողության կասկածանքով բերման ենթարկվածը կատարել էր ևս չորս գողություն

Մայիսի 22-ին հաղորդվել էր Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի բնակչուհի 1996թ. ծնված Ա. Ս-ի տնից  անհայտ անձանց կողմից թվային տեսաֆոտոխցիկ գողանալու մասին:

  ԼՂՀ ոստիկանության Մարտակերտի շրջբաժնի և ԼՂՀ ՔՀՎ ծառայողների համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում նշված գողությունը կատարելու կասկածանքով մայիսի 27-ին բերման է ենթարկվել նույն գյուղի բնակիչ  նախկինում դատված 1993թ. ծնված   Ժ. Ղ-ն, ում շուրջ տարված աշխատանքների արդյունքում պարզվել է , որ նա`

 -մայիսի 22-ին ժամը 23:00-ի սահմաններում չկողպված դռնով մուտք է գործել Երևան քաղաքի բնակչուհի  1941թ. ծնված Է. Ջ-ին  պատկանող Դրմբոն գյուղում գտնվող տուն և գողացել մեկ ներքնակ,

- մայիսի 24-ին ժամը 00:30-ի սահմաններում պատուհանը բացելով մուտք է գործել համագյուղացի 1972թ. ծնված Մ. Գ-ի տուն և գողացել սննդամթերք,

- մայիսի 24-ին ժամը 23:30-ի սահմաններում  բանալիով դուռը բացելով մուտք է գործել համագյուղացի 1986թ. ծնված Ա. Ա-ի  տուն և գողացել սննդամթերք ու հագուստներ,

- մայիսի 25-ին ժամը 01:00-ի սահմաններում պատուհանը բացելով մուտք է գործել համագյուղացի 1929թ. ծնված Վ. Ղ-ին պատկանող տուն և գողացել բջջային հեռախոսի սիմ քարտ, տարբեր կենցաղային իրեր ու հագուստներ: