ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.02.2020 11:34
Գողության դեպքը բացահայտվել է
Փետրվարի 4-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1973թ. ծնված Ա. Շ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ 2020թ. հունվար ամսվա ընթացքում անհայտ անձը Ստեփանակերտ քաղաքի Պարսեղով փողոցի թիվ 1/1 հացեում տեղակայված սուրճի սարքից գողացել է մետաղադրամներ:
ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված գողությունը կատարել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2003թ. ծնված Կ. Ա.-ն:
Կ. Ա.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Վնասի չափը պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: