ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.03.2020 12:55
Գողության դեպքը բացահայտվել է
Մարտի 12-ին ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողները Մարտակերտի շրջանի բնակիչ, 1980թ.ծնված Գ. Ս.-ի շուրջ իրականացված աշխատանքների արդյունքում պարզել են, որ վերջինս փետրվարի 11-ին Վանք համայնքի վարչական տարածքի «Նարեշտար» կոչվող տեղամասից գաղտնի հափշտակել է Մարտակերտի շրջանի բնակիչ, 1970թ. ծնված Մ. Մ.-ին պատկանող 1 գլուխ ձին՝ իր 1 տարեկան մտրուկով, որն էլ 380.000 դրամով վաճառել է ՀՀ Վարդենիս քաղաքի բնակիչ, 1977թ. ծնված Վ. Պ.-ին ։
Գողոնն առգրավված է։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը։