ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.06.2020 17:29
Գողության դեպքը բացահայտվել է
Հունիսի 5-ին հաղորդվել էր Մարտակերտ քաղաքի բնակչուհի, 1982թ.ծնված Գ. Հ.-ի բնակարանից գողություն կատարելու մասին:
ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողները՝ ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ համատեղ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված գողությունը հունիսի 3-ին ժամը 01:00-ի սահմաններում կատարել է Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1984թ.ծնված Է. Գ.-ն։
Գողոնը մասամբ առգրավված է: