ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.05.2020 11:47
Գողության դեպքը բացահայտվել է
Ապրիլի 12-ին հաղորդվել էր անհայտ անձի կողմից Հադրութի շրջանի բնակիչ, 1976թ.ծնված Ա. Ս.-ին պատկանող «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենայի սրահից ձայնագրիչը, իսկ շարժիչի ծածկոցի տակից՝ մարտկոցը գողանալու մասին:
ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված հանցագործությունը կատարել են Հադրութի շրջանի բնակիչ, 1995թ. ծնված Գ. Մ.-ն և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1988թ. ծնված Մ. Պ.-ն, վերջինս մարտկոցը Ստեփանակերտ քաղաքում իրացրել է մայրաքաղաքի բնակիչ, 1974թ.ծնված Ս. Դ.-ին, իսկ ձայնագրիչը ոմն՝ Ն-ին (տվյալները ճշտվում են):
ԱՀ ոստիկանության ծառայողների կողմից տարված պրոֆիլակտիկ բացատրական աշխատանքների արդյունքում Մ. Պ.-ն ներկայացել, իսկ Գ. Մ.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին: