ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.09.2019 11:42
Գողության դեպքեր՝ Մարտունու շրջանում
Սեպտեմբերի 7-ին Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ, 1974թ.ծնված Վ. Ա-ն հեռախոսով հաղորդել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն, որ իր մթերային խանութից գողություն է կատարվել:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ սեպտեմբերի 7-ին ժամը 01:00-ից մինչև 07:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք մեխանիկական ներգործությամբ բացելով Ճարտար քաղաքում տեղակայված Վ. Ա-ին պատկանող մթերային խանութի դուռը, մուտք են գործել ներս և գողացել տարբեր տեսակի ծխախոտներ, տարբեր տեսակի 20 շիշ կոնյակ, մեկական տուփ «Սնիկերս» ու «Մարս» տեսակի շոկոլադ, «Դիրոլ» տեսակի 3 տուփ մաստակ և 30.000 մետաղադրամներ:
Վնասի չափը պարզվում է:
Սեպտեմբերի 7-ին Մարտունի քաղաքի բնակիչ, 1958թ.ծնված Ռ. Ա-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն, որ իրենց տան դիմաց տեղակայված, իր որդու անվամբ գործող մթերային խանութից գողություն է կատարվել:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ սեպտեմբերի 6-ին ժամը 01:30-ից մինչև 08:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք մեխանիկական ներգործությամբ հեռացնելով խանութի պատուհանի ճաղավանդակը, մուտք են գործել Մարտունի քաղաքի Մաշտոց փողոցում տեղակայված մթերային խանութ և գաղտնի հափշտակել են տարբեր տեսակի ծխախոտներ ու մոտ 80.000 մետաղադրամներ:
Վնասի չափը պարզվում է:
Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: