ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.09.2019 13:25
Գողության դեպքեր՝ հանրապետության տարածքում
Սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ,1987թ.ծնված Դ. Ա.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 02:00-ից մինչև ժամը 08:30-նն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը մուտք է գործել մայրաքաղաքի Հեքիմյան փողոցում տեղակայված, իրեն պատկանող ավտոլվացման կետ և այնտեղ տեղադրված դրամարկղից գողացել մետաղադրամներ:
Սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ,1995թ.ծնված Գ. Պ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 01:30-ից մինչև 08:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը մուտք է գործել Մելիքավան 18 հասցեում տեղակայված իրեն պատկանող ավտոլվացման կետ և դրամարկղից գողացել մետաղադրամներ:
Սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1998թ.ծնված Ս. Գ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ սեպտեմբերի 25-ի ժամը 13:00-ից մինչև սեպտեմբերի 26-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը մուտք է գործել Իսակովի 1/22 հասցեում տեղակայված իրեն պատկանող ավտոլվացման կետ և դրամարկղից գողացել մետաղադրամներ:
Սեպտեմբերի 26-ին Ասկերանի շրջանի բնակիչ,1954թ.ծնված Ա. Ա.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 09:30-ի սահմաններում, անհայտ անձը Սասունցի Դավթի 12 հասցեում տեղակայված «Յագուար» ՓԲԸ կենտրոնական շուկայի սանհայգուցից գողացել է իրեն պատկանող «Samsung Galaxy Prime+» մոդելի բջջային հեռախոս։
Ձեռնարկվում են միջոցներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Վնասների չափերը պարզվում է:
Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության Ատեփանակերտ քաղաքի վարչությունը:
Սեպտեմբերի 26-ին Ասկերան քաղաքի բնակիչ,1983թ.ծնված Ն. Ք.-ն դիմել է ԱՀ ոստիկանության ասկերանի խրջանային բաժին առ այն, որ սեպտեմբերի 25-ին ժամը 23:00-ից մինչև սեպտեմբերի 26-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը մուտք է գործել Ասկերան քաղաքի Շահումյան փողոցում տեղակայված իրեն պատկանող ավտոլվացման կետ և մեխանիկական եղանակով բացելով դրամարկղը՝ գողացել գումար:
Սեպտեմբերի 26-ին Ասկերանի շրջանի բնակիչ, 1991թ.ծնված Ն. Ա.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ սեպտեմբերի 25-ին ժամը 21:00-ից մինչև սեպտեմբերի 26-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը մուտք է գործել Ասկերան քաղաքի Գագարինի 1 հասցեում տեղակայված իրեն պատկանող ավտոլվացման կետ և մեխանիկական եղանակով բացելով դրամարկղը՝ գողացել գումար:
Սեպտեմբերի 26-ին Ասկերան քաղաքի բնակիչ,1990թ.ծնված Ն. Ա.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ սեպտեմբերի 25-ին ժամը 22:00-ից մինչև սեպտեմբերի 26-ի ժամը 11:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը մուտք է գործել Ասկերան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 54 հասցեում տեղակայված իրեն պատկանող ավտոլվացման կետ և մեխանիկական եղանակով բացելով դրամարկղը՝ գողացել գումար:
Վնասների չափերը պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:
Սեպտեմբերի 26-ին Մարտակերտի շրջանի բնակիչ, 1988թ.ծնված Գ. Ղ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 00:00-ից միչև 08:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը մեխանիկական ներգործության եղանակով բացել է Չլդրան գյուղում տեղակայված իրեն պատկանող ավտոլվացման կետի դրամարկղը և գողացել 5000 դրամ գումար:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:
Սեպտեմբերի 26-ին Շուշի քաղաքի բնակիչ, 1982թ.ծնված Է. Պ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը, ժամը 01:30-ից մինչև 09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձիք մեխանիկական ներգործությամբ պոկել են Շուշի քաղաքի Աշոտ Բեկոր փողոցի թիվ 30 հասցեում տեղակայված իրեն պատկանող ավտոլվացման կետի դրամարկղը, սակայն դրանում գումար չլինելու պատճառով հեռացել են:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը: