Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 29.03.2024 Արխիվ

19.01.2015 16:12

Գողության դեպքեր

Հունվարի 17-ին Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղի բնակչուհի, 1954թ. ծնված Ն. Գ-ն հեռախոսով ոստիկանության շրջբաժին է հաղորդել այն մասին, որ իր տնից գողություն է կատարվել:

Պարզվել է, որ նույն օրը` ժամը 08:00-ից մինչև ժամը 21:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը պատուհանը բացելու եղանակով մուտք է գործել Ն. Գ-ի տուն և ննջասենյակներից հափշտակել 138.000 ՀՀ դրամ, 4 հատ ոսկյա մատանի և 2 հատ ոսկյա ատամ:           

Վնասի չափը պարզվում է:      

****

Հունվարի 18-ին Ստեփանակերտ քաղաքի Ա. Իսակովի փողոցի թիվ 1 շենքի N բնակարանի բնակիչ, 1982թ. ծնված Ա. Մ-ն հեռախոսով ոստիկանության Ասկերանի շրջբաժին է հաղորդել այն մասին, որ Այգեստան գյուղում տեղակայված` իրեն պատկանող տնից գողություն է կատարվել:

Պարզվել է, որ հունվարի 2-ի ժամը 16:00-ից մինչև հունվարի 18-ի ժամը 15:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը չպարզված հանգամանքներում մուտք է գործել նշված առանձնատուն և ննջասենյակից գողացել էլեկտրաշաղափիչը, տարբեր գործիքներ, 15 մետր երկարությամբ պղնձե էլեկտրալար և 1 հատ զինվորական բաճկոն:

Վնասի չափը պարզվում է: