ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.01.2016 16:39
Գողը բերման է ենթարկվել
Հունվարի 21-ին հաղորդվել էր Շուշի քաղաքի Մուրացանի փողոցի թիվ 2 շենքի N բնակարանի բնակիչ, 1976թ. ծնված Վ. Բ-ի բնակարանից կատարված 240.000 դրամի գողության մասին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը հունվարի 20-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, կատարել է Սիսակյան փողոցի N տան բնակիչ, 1989թ. ծնված Տ. Մ-ն:
Տ. Մ-ն բերման է ենթարկվել ոստիկանության շրջբաժին:
Գողոնը մասամբ առգրավված է: