ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.06.2017 16:37
Գողացված բջջային հեռախոսը հայտնաբերվել է բերման ենթարկվածի գրպանում
Հունիսի 20-ին ժամը 17:30-ին Հադրութի շրջանի Տյաք գյուղի բնակչուհի 1959թ. ծնված Մ. Մ-ն ոստիկանության Հադրութի շրջբաժին է դիմել այն մասին, որ նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում Հադրութ քաղաքի Ա.Մկրտչյան փողոցում տեղակայված խանութից անհայտ անձը գողացել է իրեն պատկանող բջջային հեռախոսը:
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում նշված գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանության շրջբաժին բերման է ենթարկվել նույն շրջանի Առաքել գյուղի բնակիչ 1975թ. ծնված Ա. Թ-ն, ում գրպանում հայտնաբերվել է գողոնը: