ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.02.2016 11:20
Գողացել է քրոջ հեռախոսը
Փետրվարի 12-ին ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում պարզվել է, որ Մարտակերտի շրջանի Չափար գյուղի բնակչուհի, 1976թ. ծնված Է. Ն-ն, ս.թ. հունվարի 19-ին, գտնվելով Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղում բնակվող իր հոր տանը, պատուհանագոգից գողացել է իր քրոջը պատկանող «Լենովո» տիպի բջջային հեռախոսը:
Է. Ն-ն բերման է ենթարկվել ոստիկանության Շահումյանի շրջբաժին:
Գողոնն առգրավված է: