ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
28.06.2014 12:39
Գողացել է պողպատե խողովակաշար
Հունիսի 27-ին ոստիկանության Մարտունու շրջբաժին է ստացվել Ճարտար գյուղի բնակիչ, 1957թ. ծնված Վ. Հ-ի գրությունն այն մասին, որ հունիսի 20-ից 24-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք ապամոնտաժել և գողացել են Ճարտար համայնքի ոռոգման ջրագծի 100 մմ տրամագծով 460 մ ընդհանուր երկարությամբ պողպատե խողովակաշարը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Մարտունի քաղաքի Լ. Պետրոսյան փողոցի N տան բնակիչ, 1971թ. ծնված Ս. Ա-ն:
Վնասի չափը պարզվում է: