ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.01.2015 14:01
Գողացել է ոսկյա մատանի և գումար
Հունվարի 15-ին ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկված Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Ա. Գ-ի շուրջ տարված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ վերջինս, 2014թ. դեկտեմբերին Ստեփանակերտ քաղաքի Նժդեհի փողոցի թիվ 9 տան ննջասենյակի պատուհանը բացելով, մուտք է գործել 1989թ. ծնված Ռ. Ա-ին պատկանող տուն ու գողացել ոսկյա 1 մատանի և 17.000 ՀՀ դրամ գումար:
Վնասի չափը պարզվում է: