ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.04.2015 16:06
Գողացել է ոռոգման ջրատարի խողովակաշար
Ապրիլի 23-ին Հադրութի շրջանի Կարմրակուճ գյուղի բնակիչ, 1961թ. ծնված Կ. Ս-ն ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ ապրիլի 17-ից մինչև 23-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը Կարմրակուճ գյուղի վարչական տարածքի «Ըղըջանեն աղբյուր» կոչվող տեղամասից հափշտակել է իր բանջարանոցի ոռոգման ջրատարի մոտ 80 մետր երկարությամբ խողովակաշարը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Հադրութ քաղաքի Անկախության փողոցի N տան բնակիչ, 1940թ. ծնված Ա. Մ-ն: