ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.06.2014 12:41
Գողացել է ձայնարկիչներ
Հունիսի 20-ին ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն դիմումներ են ստացվել Ե. Չարենցի փողոցի N տան բնակիչներ, 1986թ. ծնված Ա. Դ-ից և 1993թ. ծնված Կ. Հ-ից իրենց ավտոմեքենաներից ձայնարկիչները գողանալու մասին:
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ձայնարկիչները գողացել է Ե. Չարենցի փողոցի N տան բնակիչ, 1977թ. ծնված, նախկինում դատված Հ. Ս-ն:
Գողոնն առգրավված է: