ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.02.2015 11:32
Գողացել է համագյուղացու խոզը
Փետրվարի 13-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բնակիչ, 1958թ. ծնված Դ. Ա-ն ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ փետրվարի 10-ից մինչև 13-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը գյուղի վարչական տարածքում գտնվող «Պառավաձոր» կոչվող տեղամասից հափշտակել է իրեն պատկանող 1 գլուխ խոզը` պատճառելով 100.000 ՀՀ դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փետրվարի 10-ին` ժամը 22:00-ի սահմաններում, նշված գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Գ. Ա-ն (նախկինում դատված):