ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.12.2015 15:52
Գողացել է խոշոր եղջերավոր անասուն
Դեկտեմբերի 14-ին ստացված տեղեկությունների ստուգմամբ պարզվել է, որ դեկտեմբերի 4-ին Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի բնակիչ, 1972թ. ծնված Վ. Ա-ն Մարտունու շրջանի Վազգենաշեն համայնքի վարչական տարածքից գողացել է նշված գյուղի բնակիչ, 1969թ. ծնված Ա. Մ-ին պատկանող 1 գլուխ խոշոր եղջերավոր անասունը և այն տեղափոխել «Նովրուզլու» կոչվող տեղանք:
Գողոնն առգրավված է:
Վ. Ա-ն բերման է ենթարկվել ոստիկանության Մարտունու շրջբաժին: