ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.07.2020 13:50
Գողացել է խողովակի կապոցը
Հուլիսի 29-ին Ասկերանի շրվանի բնակիչ, 1986թ.ծնված Կ. Ս.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ հուլիսի 27-ից մինչև հուլիսի 28-ի ժամը 06:00-ն ընկած ժամանակահատվածում, Իվանյան գյուղում տեղակայված իր առանձնատան մոտակայքից, անհայտ անձը գողացել է իրեն պատկանող պլաստմասե սև գույնի գործարանային չօգտագործված 1 հատ 200 մետր երկարությամբ 32մմ տրամաչափի խողովակի կապոցը:
Ստուգմամբ պարզվել է, որ նշված գողությունը հուլիսի 27-ին ժամը 22:00-ի սահմաններում կատարել է մայրաքաղաքի բնակիչ, 1984թ.ծնված Ա. Բ.-ն :
Գողոնն առգրավված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: