ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.12.2014 17:25
Գողացել է ընկերուհու ոսկյա զարդերը
Դեկտեմբերի 2-ին ԼՂՀ ոստիկանության ՔՀ վարչության ծառայողները ստացված տվյալների ստուգման արդյունքում պարզել են, որ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի բնակչուհի, 1990թ. ծնված Լ. Ս-ն ժամանակավոր բնակվելով Ստեփանակերտ քաղաքի Մանուկյան փողոցի թիվ 19/26 հասցեում տեղակայված` իր ընկերուհու` Հադրութի շրջանի Տումի գյուղի բնակչուհի, 1990թ. ծնված Ն. Դ-ի կողմից վարձակալված բնակարանում, ս.թ. նոյեմբերի 3-ին գողացել է վերջինիս պատկանող 6 կտոր տարբեր տեսակի ոսկյա զարդերը:
Գողոնն առգրավված է: