ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.09.2015 15:18
Գողացել է բենզասղոց
Սեպտեմբերի 15-ին ոստիկանության Մարտունու շրջբաժնի հերթապահ մաս հաղորդում է ստացվել այն մասին, որ Հացի գյուղի բնակիչ, 1973թ. ծնված Ա. Ղ-ի տնից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ ս.թ. օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը մուտք է գործել Ա. Ղ-ին պատկանող առանձնատան նկուղային հարկ և գողացել 65.000 ՀՀ դրամ արժողությամբ «COLT» տեսակի 1 բենզասղոց: