ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
28.02.2015 18:50
Գողացել է արբանյակային ալեհավաքի ընդունիչը
Փետրվարի 27-ին Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի բնակիչ, 1956թ. ծնված Ռ. Հ-ն ԼՂՀ ոստիկանության շրջբաժին է հաղորդել այն մասին, որ գյուղի վարչական տարածքում գտնվող իր կացարանից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ ս.թ. հունվարի 27-ից մինչև փետրվարի 27-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը լուսամուտի փեղկով մուտք է գործել նշված տարածքում տեղակայված՝ Ռ. Հ-ին պատկանող շինություն և գողացել արբանյակային ալեհավաքի ընդունիչը: